Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին. Նաիրի Սարգսյան

Աննա Կոստանյան 26.01.2022 - 16:55
26.01.2022 - 16:55 դիտում

Հունվարի 26-ին ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից ազատված Նաիրի Սարգսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր գործը կատարել է սիրով և նվիրվածությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափոխությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ։

Վերջին 3,5 տարվա ընթացքում քիչ եմ ժամանակ հատկացրել իմ ընտանիքին և ընկերներին, հնարավորություն կունենամ լրացնել այդ բացը և մի փոքր հանգստանալ։

Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ այս բարձր պաշտոնը վստահելու համար։ Մենք միասին անցել ենք շատ բարդ ժամանակաշրջան՝ պատերազմ, համավարակ, 2 արտահերթ ընտրություններ և այլն։

Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ՝ ինչով կարող եմ:

Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած նախկին և ներկա բոլոր գործընկերներիս:

Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս ընթացքում աջակցել և ուժ են տվել ինձ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Նաիրի Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Նաիրի Սարգսյանը վարչապետի օգնական էր նշանակվել 2018-ի հունիսի 1-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ