Շատ երկրներ հակառուսական պատժամիջոցների հարցում անցնում են խելամտության սահմանները. Պեսկով

Աստղիկ Խաչատրյան 11.08.2022 - 11:49
11.08.2022 - 11:49 դիտում

Շատ երկրներ հակառուսական պատժամիջոցների հարցում անցնում են խելամտության սահմանները, բայց Ռուսաստանի գոյությունը չի կարելի անտեսել, քանի որ դա հնարավոր չէ:

Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի որոշումը՝ զրկելու գեղասահորդներ Մարգարիտա Դրոբյազկոյին և Պովիլաս Վանագասին պետական պարգևներից նրա համար, որ վերջիններս Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամանակ հանդես են եկել Սոչիում:

«Իսկապես, մենք տեսնում ենք, որ շատ երկրներ անցնում են խելամտության սահմանները։ Կարելի՞ է արդյոք անտեսել Չայկովսկուն։ Չի կարելի։ Կարելի՞ է արդյոք անտեսել Ռուսաստանին։ Չի կարելի։ Դա պարզապես անհնար է»,- ասել է Պեսկովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ