Շախմատի միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 3-րդ անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Աստղիկ Խաչատրյան 20.01.2024 - 20:04
20.01.2024 - 20:04 դիտում

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ կանանց շախմատի միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 3-րդ անգամ (2015, 2021, 2024) նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնության վերջին խաղափուլում Սուսաննան սև խաղաքարերով հաղթեց Մելինե Հարությունյանին և դարձավ չեմպիոն:
Ֆեդերացիան շնորհավորում է Սուսաննային՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ