Նպատակը թերացումները շտկելն է. մարզպետի շրջայցը Գյումրու ասֆալտապատված փողոցներում

Հրաչ Սահակյան 24.01.2023 - 18:31
24.01.2023 - 18:31 դիտում

Սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների վերահսկման նպատակով Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու համայնքապետարանի մասնագետները մարզպետ Նազելի Բաղդասարյանի եւ Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ շրջայց կատարեցին Գյումրու Կ. Դեմիրճյան փողոցի 5-րդ նրբանցքում, Կիրովականյան եւ Ռասկատլյան փողոցներում՝ ուսումնասիրելով կատարված ասֆալտապատումը։ Մարզպետի խոսքով՝ այս շրջայցի նպատակը թերացումները վերահսկելն ու շտկելն է։ Նշենք նաեւ, որ այս փողոցները դեռ ավարտական ակտ չունեն։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ