Նուբարաշենի աղբավայրում փրկարարները շարունակում են իրականացնել հերթապահություն

Աստղիկ Խաչատրյան 27.07.2023 - 22:13
27.07.2023 - 22:13 դիտում

Հուլիսի 27-ին, ժամը 20։00-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն, տեղում իրականացվում են նաև հովացման աշխատանքներ։

Ժամը 20։00-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 12 մարտական հաշվարկ, Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար, օգտագործվել է 464 տոննա ջուր (որից 124 տոննան տրամադրվել է փրկարարների կողմից) և 13 բեռնատար հող։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ