Նոր ուստարվա մեկնարկը օգոստոսի 31-ի՞ն, թե՞ սեպտեմբերի 1-ին. ԿԳՄՍ փոխնախարարը Գյումրիում

Աստղիկ Գևորգյան 26.08.2021 - 18:28
26.08.2021 - 18:28 դիտում

Հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի մեկին՝ Առողջապահության նախարարության կողմից սահմանված անվտանգության կանոնների խստիվ պահպանման պայմանով: Այս մասին այսօր տնօրենների օգոստոսյան խորհրդաժողովի ընթացքում խոսել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:Փոխնախարարը հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին հորդորեց՝ համավարակով պայմանավորված՝ այս տարի առաջին դասարանցիների մուտքը դպրոց կազմակերպել մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ