Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Աննա Կոստանյան 19.01.2022 - 11:51
19.01.2022 - 11:51 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Նորիկի Սահակյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Կենսագրություն

Կամո Նորիկի Սահակյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքում:
2005 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ նույն ԲՈՒՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2005-2007 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում
2007-2012 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
2012-2013 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (ՀԿԳ քննության) վարչության մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ
2013 -2013 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ
2013-2014 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ
2014-2017 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2017-2018 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ
2018-2021 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ
2021-2022 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
2022 թ. հունվարի 19-ից ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ