Նոր միկրոավտոբուսների խնդիրներից մինչև նոր ավտոբուսների ձեռքբերման ծրագիր

Հրաչ Սահակյան 19.10.2022 - 18:49
19.10.2022 - 18:49 դիտում

Արդեն մի քանի ամիս է Գյումրիում նոր միկրոավտոբուսներով սպասարկվում է 5 երթուղի՝ թիվ 2/20, 3/26, 5/25, 6/24, 7/12։ Օրական երթուղի դուրս է գալիս 58 մեքենա, աշխատում են առավոտյան 7:30-ից մինչեւ 21:30։ Ձեռք են բերվել եւ տեղադրվել են տեսահսկման եւ մետաղադրամ ընդունող սարքերը։ Նշենք, որ 2021 թվականի «Միկրոավտոբուսների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 882 մլն 200 հազար դրամ է, գումարի 50 տրամադրել է Կառավարությունը, մյուս կեսը՝ համայնքը։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների, Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի հետ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ում էր։ Այցի նպատակն է վերահսկել այն ծրագիրը, որը Կառավարությունը սուբվենցիոն միջոցներով իրականացրել է, հասկանալ, թե որտեղ կան դժգհություններ:  Տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջեց ու ծանոթացավ «Գյումրի ավտոբուս» ընկերության գործունեությանը։ Մարզպետը հետաքրքրվեց նաեւ վարորդների ընտրման կարգով, Գրիգոր Մաթեւոսյանի խոսքով՝ վարորդներին ընտրել է համապատասխան մասնագետներով կազմված հանձնաժողովը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ