Նոր մեղադրանք է ներկայացվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ԳՇ պետի նախկին տեղակալին

8.11.2025 - 12:04 դիտում

Նոր մեղադրանք է ներկայացվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։

Iravaban.net֊ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու համար։ Նախկին նախարարի նկատմամբ հայտարարվել է հետախուզվում։

Պարզվել է, որ 2008թ. դրությամբ Միքայել Հարությունյանը իր տեղակալ, 3-րդ բանակային կորպուսի փոխհրամանատարին՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն, բնակարան հատկացնելու գործընթացում սահմանված կարգի խախտմամբ հատկացրել է բնակարան։

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ