Նոր Զելանդիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

14.05.2022 - 11:57 դիտում

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 14-ին նա հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Ի հեճուկս բոլոր ջանքերի, ցավոք, ես էլ միացա ընտանիքիս մյուս անդամներին ու ստացա կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ կորոնավիրուսը հաստատվել էր նրա աղջկա ու ընկերոջ մոտ, ինչից հետո մայիսի 8-ից վարչապետը գտնվում էր մեկուսացման մեջ:

Արդերնի մոտ հիվանդության ախտանիշները սկսել են ի հայտ գալ մայիսի 13-ից: Նա մեկուսացման մեջ մնա մինչև մայիսի 21-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ