Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Երևանում է

11.06.2022 - 12:20 դիտում
Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը կմասնակցի Երևանում, հունիսի 13-17-ը կայանալիք Գիտության և բիզնեսի օրերին, տեղեկացնում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից:
Միջոցառումը նախաձեռնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հավաքին կմասնակցեն Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, ՀԱՀ պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը։
Միջոցառման նպատակն է ցույց տալ գիտության և բիզնեսի կապը, ինչպես կարելի է գիտական նվաճումներն արդյունավետ օգտագործել բիզնեսում, ինչպես նաև գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդության շրջանում։
Բացման միջոցառումը կանցկացվի հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ