Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան. Փաշինյանը՝ գերիների սպանության տեսանյութի մասին

2.10.2022 - 14:39 դիտում
Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնադակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,- նշել է նա:
Փաշինյանը նաև գրել է, որ Հայաստանը կօգտագործի բոլոր առկա միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով»,- նշել է նա:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ