Նման ամպից տեղում են ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Աննա Կոստանյան 13.08.2021 - 16:36
13.08.2021 - 16:36 դիտում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել և կից գրառում արել:

«Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3 կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18 կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15 կմ, գագաթին օդի ջերմաստիճանը՝ -60…-70 աստիճան:

Նման ամպից տեղում են ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ, որ ուղեկցվում են ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ