Նիկոլ Փաշինյանը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ

29.10.2022 - 15:45 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, որը Երևան է ժամանել Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը:

Գարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, համայնքային կյանքին առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ