Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետի ծննդյան օրվա առթիվ

Աստղիկ Խաչատրյան 25.12.2021 - 18:46
25.12.2021 - 18:46 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն, թանկագին Ջասթին,

Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ։

Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ հայ-կանադական երկկողմ հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ վստահությամբ և հարգանքով, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների շահերին:

Լիահույս եմ, որ Հայաստանի և Կանադայի միջև համագործակցությունը բազմակողմանիորեն զարգացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքը կլինի շարունակական` ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքիս հավաստիքը:

Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ