Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վերջին 30 տարում առաջին անգամ իրականացրած բարեփոխումները

9.06.2021 - 21:02 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանրահավաքի ժամանակ ներկայացրեց, թե իր իշխանության օրոք վերջին 30 տարում առաջին անգամ ինչ ծրագրեր և բարեփոխումներ են իրականացվել:

Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ տրամաբանությամբ է գործել իր իշխանությունը:

«Մենք գնացել ենք այն տեղեր, ում ձայնը լսելի չի եղել, պաշտպանել ենք նրանց, ովքեր անպաշտպան են եղել, մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել, խոնարհվել ենք նրանց առաջ, ում վերևից են նայել»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` իր գլխավորած կառավարությունը բնակարանով ապահովել է մանկատան այն սաներին, ում տասնյակ տարիներով պետությունը խաբել է:

«Բացի այդ, Ադրբեջանից եկած փախստականներին ենք տներով ապահովել` նրանց, ում նկատմամբ պետությունը պարտավորություն է ունեցել: Դուք հիշում եք, թե քանի անգամ աղետի գոտու վերացման մասին հայտարարվել է: Մենք եկել ենք և միանվագ 3 միլիարդ դրամ ենք հատկացրել այն 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար, որոնց նկատմամբ պետությունը իր պարտավորությունը ավելի քան 30 տարի չի կատարել: Մենք կառուցել ենք ճանապարհներ, որոնք 30 տարի չեն կառուցվել կամ նորոգվել»,- շեշտեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ