Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում

Աննա Կոստանյան 7.06.2021 - 16:44
7.06.2021 - 16:44 դիտում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ներառյալ կլինի արձակուրդում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա
ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:

2. Սահմանել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը»,- ասված է ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ