Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլիին

Աննա Կոստանյան 8.09.2021 - 17:43
8.09.2021 - 17:43 դիտում

Վարչապետի մամուլի  խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունն ու վստահություն հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո ևս նոր ազդակ կստանա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ