Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 17-ին համապետական հանրահավաք անցկացնելու մասին

Աննա Կոստանյան 15.06.2021 - 12:59
15.06.2021 - 12:59 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 17-ին, ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում համապետական հանրահավաք և երթ է անելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին Փաշինյանը հայտարարեց Սիսիանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որը արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու, ընտրություններում ուզում է ոստիկանության «դուբինկաների» տակ ընկնել, որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի: Մենք, այս հանգամանքը հաշվի առնելով, նրանց այդ հնարավորությունը չենք տալու»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտնեց նաև, որ հունիսի 18-ին ինքը ուղիղ զրույց և խոսակցություն կունենա Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, թե ինչ ձևաչափով՝ չմանրամասնեց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ