Նիկոլ Փաշինյանը՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին մասին

Աստղիկ Խաչատրյան 26.08.2021 - 11:57
26.08.2021 - 11:57 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին:

«Հիմա տեղի է ունեցել հետևյալը. այն հատվածներում (21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը), որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել, դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին:

Մենք պաշտոնապես ասում ենք՝ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց վարչապետը՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հիմնավորումներ ունենալու դեպքում տեղեկությունները փոխանցել ՀՀ-ին, որ այստեղ կարողանանք հետաքննել ու պարզել իրողությունը:

Ըստ նրա՝ ճանապարհի այդ հատվածում տեղի ունեցածը հակասում է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ պայմանավորվածությանը:

«Անկախ այս իրավիճակից, դեռ 2019 թվականից, առավել ևս 2021 թվականից ակտիվ աշխատանքներ ենք անում այնտեղ եղած այլ՝ Կապան-Աղվանի ճանապարհն ասֆալտապատելու ուղղությամբ»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ