Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքը այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

Աննա Կոստանյան 8.05.2021 - 12:53
8.05.2021 - 12:53 դիտում

Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։

Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։

Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Նիդերլանդներում բնակվող իրավաբան Աննա Հակոբյանը հարձակման է ենթարկվել ադրբեջանցու կողմից: Սոցցանցերում տարածվում էր ստորև ներկայացվող լուսանկարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ