Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով ՔԿ-ում պաշտոնանկություն է եղել

Աննա Կոստանյան 11.08.2022 - 20:42
11.08.2022 - 20:42 դիտում

Սույն թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է նաև Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները խախտելու համար՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող մեկ անձի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի միջնորդությունը: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

Հանձնաժողովի կողմից բավարարվել է միջնորդությունը, որի արդյունքում ինքնավար պաշտոն զբաղեցնող տվյալ անձը Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով սույն թվականի օգոստոսի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ