ՆԳՆ պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների համակարգող խորհրդի նիստին

Աստղիկ Խաչատրյան 27.10.2023 - 19:18
27.10.2023 - 19:18 դիտում


ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 24-ին Մինսկում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նիստը, որին մասնակցել է ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը։

«Նիստին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Սահակյանը, նույն վարչության ծառայող Դավիթ Պետրոսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության և անդամ պետությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվել են ՀԱՊԿ անդամ պետություններում ընթացիկ տարում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև համատեղ անցկացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքները։

Քննարկվել են նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համակարգող խորհրդի կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Հաստատվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների 2024 թվականի միջոցառումների պլանը։

Նիստի ավարտին կայացել է ներկայացուցիչների պարգևատրման և հուշանվերների հանձնման արարողություն:

Պաշտոնական արարողություններից բացի՝ ՆԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Բելառուսի Հանրապետության նախագահի նստավայր»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ