«Նա գնաց՝ հանուն հայրենիքի». Հարությունը կդառնար 20 տարեկան

Հրաչ Սահակյան 17.06.2022 - 17:08
17.06.2022 - 17:08 դիտում

Տիկին Ռուզաննան որդուն իր հիշողություններով է ապրեցնում: Հարություն Ղազարյանը 2020 թվականի օգոստոսի 5-ին է ժամկետային զինծառայության անցել Մատաղիսում: Պատերազմի մեկնարկին Մարտակերտում առաջին հարվածն ընդունողներից մեկն է եղել: Կենսախինդ կյանքն ու հայրենիքը սիրող Հարությունին այսօր հիշում են հպարտությամբ ու ժպիտով: Հետաքրքրությունները բազմաթիվ էին՝ տարբեր ոլորտների հետ կապված՝ սպորտից մինչեւ արհեստ ու արվեստ, որոնցից յուրաքանչյուրում էլ հաջողություններ է գրանցել. պատմում է մայրը: Զինծառայությունից առաջ վիրահատության պատճառով հնարավոր է եղել 6 ամսով հետաձգել զորակոչվելը, բայց դա իր սրտով չի եղել: Տան երրորդ, կրտսեր զավակն էր Հարությունը: Հայրը մահացել է, երբ նա դեռ փոքր էր, ուստի, որպես ընտանիքի փոքրի՝ բոլորի սերը կրկնակի կենտրոնացված է եղել է Հարությունի վրա:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ