ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է ժամանակակից սպառնալիք

Հրաչ Սահակյան 23.03.2021 - 21:13
23.03.2021 - 21:13 դիտում

ՆԱՏՕ-ն կշարունակի ադապտացվել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ Ռուսաստանի գործողություններին, միջազգային ահաբեկչությանը, կիբեր և հիբրիդային սպառնալիքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի հայտարարության մեջ:  «ՆԱՏՕ-ն կշարունակի ադապտացվել: Մենք հակազդում ենք սպառնալիքներին և համակարգային մրցակցությանը: Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրոատլանտյան անվտանգությանը. Ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով մնում է պերմանենտ սպառնալիք բոլորիս համար: Ավտորիտար ռեժիմները մարտահրավեր են նետում կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, այդ թվում՝ հիբրիդային և կիբերսպառնալիքները, նոր տեխնոլոգիաների չարամտորեն օգտագործումը»,- նշված է հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ