Նավալնին մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով

22.03.2022 - 20:40 դիտում

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին մեղավոր է ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, հաղորդում է Interfax-ի թղթակիցը։

«Նավալնին անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ»,- երեքշաբթի օրը հայտարարված իր վճռում ասաց դատավոր Մարգարիտա Կոտովան։

Բացի արդարադատության հանդեպ անհարգալից վերաբերմունքից (ՌԴ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), Նավալնին, ինչպես հաղորդվում է, մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի խարդախության չորս դրվագով (Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մաս):

Այսպիսով, ընդդիմադիրը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված  մեղադրանքի բոլոր կետերով։

Նավալնիի դատավճիռը հրապարակվել է Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի թիվ 2 քրեակատարողական գաղութում արտագնա դատական ​​նիստում։

Պետական ​​մեղադրող կողմը դատարանին խնդրել է նրան դատապարտել 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ երկու տարով ազատության սահմանափակմամբ և 1,2 միլիոն ռուբլու տուգանք սահմանել։

ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Դատարանը քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է ինը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլու տուգանքի՝ խոշոր չափի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ