Նախնական տվյալներով՝ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին. ՆԳ նախարարը՝ կորած երեխայի մահվան մասին

Աննա Կոստանյան 3.11.2025 - 12:45
3.11.2025 - 12:45 դիտում

Երբ ահազանգը ստացել ենք երեխայի կորելու մասով, անմիջապես ձեռնարկել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, բայց նաև ոստիկանությանն է տրվել համապատասխան հանձնարարական, որ նաև դիտարկվի հանցավորության կտրվածքով ցանկացած վարկած: Բոլոր վարկածները, վստահեցնում եմ, քննարկվել են:

Այս պահի դրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով՝ սպանություն:

Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ