Նախատեսվում է սոցիալական աջակցություն «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց

Աստղիկ Խաչատրյան 30.08.2022 - 14:01
30.08.2022 - 14:01 դիտում
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։
«Ըստ այդմ, առաջարկում ենք աջակցություն տրամադրել՝
1. վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300,000 դրամի չափով։
2. զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:
3. զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝ 1,000,000 դրամի չափով (հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ)»,- գրել է նախարարը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ