Նախատեսվում են ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ Արցախի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում

2.07.2021 - 12:04 դիտում

Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Բոլոր շրջաններում իրականացվող ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, որպես կանոն, հայտնաբերված պայթուցիկ առարկաները վնասազերծվում են տեղում:

ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Պայթյուններ հնարավոր է նաև Ստեփանակերտի մերձակայքում:
Տեղեկատու հեռախոս՝ 911:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ