Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով դպրոցների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի. Արցախի ԿԳՄՍՆ

8.01.2023 - 22:10 դիտում
Արցախի ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում  ուսումնական գործընթացը հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.
  • Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։
  • Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:
Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ