Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի աշակերտների հետ

Աննա Կոստանյան 31.08.2023 - 10:15
31.08.2023 - 10:15 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի աշակերտների հետ:

Նախագահը հանդես է եկել «Ժողովրդավարության դերը պետական կառավարման համակարգում» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում խոսել է հայաստանյան պետական համակարգի ձեւավորման գործընթացի ու պատմության դրվագների վերաբերյալ:

Ելույթի ընթացքում նախագահ Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել անկախացման առաջին տարիներին երկրում տիրող ընդհանուր իրավիճակի մասին, ինչպես նաև անդրադարձել է պետական ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին ներկայումս առկա մարտահրավերներին եւ դրանց լուծման ուղիներին:

Դասախոսության ավարտին անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է աշակերտների հարցերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ