Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Սաղաթելյան

Աննա Կոստանյան 6.03.2021 - 18:27
6.03.2021 - 18:27 դիտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել: Այս մասին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք նոր տեղեկացանք, որ նախագահը վաղը կրկին Շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել»,- տեղեկացրեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ նախագահն անհատական և ամբողջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար:

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն այնուհետ շարունակվեց երթով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ