Նազելի Բաղդասարյանն այսօր տեսակցել է Շիրակի մարզից վիրավորում ստացած զինծառայողներին

Աննա Կոստանյան 16.09.2022 - 18:34
16.09.2022 - 18:34 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր տեսակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Շիրակի մարզից այն զինծառայողներին, որոնք վիրավորում են ստացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
Ընդհանուր առմամբ, տղաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է։
Մարզպետի հետ հանդիպման ժամանակ վերջիններս նշել են, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է։
Նազելի Բաղդասարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և շնորհակալություն հայտնել հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին ու ողջ բուժանձնակազմին՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ