Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Աննա Կոստանյան 23.06.2023 - 17:06
23.06.2023 - 17:06 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշում է ընդունել Նազելի Բաղդասարյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին:
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
8 օգոստոսի 1983 թ., ք. Գյումրի

Կրթություն
2000-2005 թթ․ – Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ՝ իրավագիտության մագիստրոս
2008 թ․ – մասնակցել է Ուկրաինայում Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների վեցամսյա դասընթացին
2017 թ․- սովորել է Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտում՝ մեդիաիրավագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1999-2006 թթ․- «Ցայգ» ՀԸ- ում՝ որպես հաղորդավար
2003-2005 թթ․- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես օգնական
2005-2006 թթ․ – դասավանդել է Մոսկվայի «Ժամանակակից հումանիտար ակադեմիայի» երևանյան մասնաճյուղում
2005-2018 թթ․ – «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանում՝ որպես ղեկավար
2006-2018 թթ․- մասնավոր ոլորտում՝ որպես իրավաբան
2012-2018 թթ․- «Ցայգ» ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող
2012 թվականից՝ քաղաքական և կոմերցիոն արշավների մեդիա փորձագետ
2014-2019 թթ․ – «ՍթայլՄեդիա» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր
2015 թվականից՝ հանրային ելույթների և հրապարակախոսության դասընթացավար
2018-2019 թթ. – Շիրակի մարզպետի խորհրդական
2019-2021 թթ․ – ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2020-2021 թթ․ – ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ
2021 թ․ հունիսի 20 – նոյեմբերի 5 – ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար
2021 թ․ սեպտեմբեր – ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական անդամ
2021-2023 թթ. – ՀՀ Շիրակի մարզպետ
2023 թ. փետրվարի 16-ին նշանակվել է Վարչապետի օգնական

Այլ տվյալներ
2011 թվականից՝ «Լրագրողների միջազգային դաշնության» (IFJ) լիիրավ անդամ
2017-2019 թթ․ – «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի խորհրդատվական խորհրդի անդամ
2005 թ․ հեղինակել է «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատությունը
Շուրջ 250 հեռուստահաղորդումների հեղինակ

Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ