Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

Աննա Կոստանյան 8.11.2021 - 22:49
8.11.2021 - 22:49 դիտում

Կառավարության որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ