Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներին

Աննա Կոստանյան 10.01.2022 - 15:14
10.01.2022 - 15:14 դիտում
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներ Ալբերտ Այվազյանին ու Կարեն Մանուկյանին։ Մարզպետը շնորհավորել է նրանց՝ մաղթելով հաջող աշխատանք ի բարօրություն Շիրակի մարզի:
«Թե՛ պարոն Մանուկյանը, թե՛ պարոն Այվազյանը աշխատանքային բավական ճանապարհ են անցել, վստահ եմ կհաջողվի իրականացնել համագործակցված աշխատանք մարզպետարանի ոլորտային պատսխանատուների հետ և փորձն ու ջանքերը կներդնեն մարզի զարգացման համար»,- ասաց Բաղդասարյանը։
Մարզպետի տեղակալները շնորհակալություն են հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը համատեղ աշխատանքով մարզի առջև ծառացած հիմնահարցերի օր առաջ լուծման համար։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ