Յուրի Բաբախանյանը հետ է կանչվել Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում ՀՀ դեսպանի պաշտոնից

23.09.2023 - 18:56 դիտում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Յուրի Բաբախանյանին հետ կանչել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում և Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ