ՄՏՍ-ը կիպրական ընկերությանն է վաճառել «ՄՏՍ Արմենիան»

Աննա Կոստանյան 24.01.2024 - 18:12
24.01.2024 - 18:12 դիտում

ՄՏՍ-ն ավարտել է Հայաստանի Հանրապետությունում իր դուստր ձեռնարկության 100% բաժնետոմսերի վաճառքը Կիպրոսի Fedilco Group Limited ընկերությանը։ Այդ մասին հայտնում են ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից։

«ՄՏՍ» ՓԲԸ-ն հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում իր դուստր ձեռնարկության՝ «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ Վիվա-ՄՏՍ) 100 տոկոս բաժնետոմսերի Fedilco Group Limited-ին (Կիպրոսի Հանրապետություն) վաճառքի գործարքի փակման մասին»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործարքի մեջ ներառվել է նաև MobiDram վճարային համակարգը, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում հայաստանյան շուկայում, որը MTS Armenia-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է։ Գործարքի գումարը, ինչպես հավելում են մամուլի ծառայությունում, չի հաղորդվում։

ՄՏՍ-ը հայտնել է, որ ստացել են գործարքի համար անհրաժեշտ բոլոր կորպորատիվ հաստատումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կարգավորող մարմինների թույլտվությունները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ