Մուստաֆաևի գրասենյակն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին

9.03.2024 - 19:36 դիտում
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին, հայտարարել, թե «ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի պատկանելիությունն Ադրբեջանին անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատագրման»:
Նշվել է, թե սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև չորս էքսկլավային գյուղերի հարցը:
Հիշեցնենք, որ սահմանազատման գործընթացի շրջանակում հայկական կողմը բարձրացնում է Հայաստանին 31 գյուղի պատկանող տարածքների վերադարձի հարցը, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ