Խաչիկի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին վարկերի ներման համար

9.03.2024 - 19:46 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 9-ին, աշխատանքային այց է կատարել Արենի համայնք` հանդիպելով Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ։ Այդ մասին հայտնում են Արենիի համայնքապետարանից։

Վարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Բնակիչները նախ շնորհակալություն են հայտնել բնակավայրի համար կարևոր որոշման` վարկերի ներման համար, ապա ներկայացրել իրենց առավել հուզող խնդիրները` տարբեր ոլորտներում։

Հիշեցնենք, որ Խաչիկ բնակավայրում 2 բնակիչ վարկ են վերցրել և ամբողջ գյուղին դարձրել են վարկի երաշխավորներ: Փաստի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել:

Կառավարության որոշմամբ մարվել են նրանց վարկերի մայր գումարները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ