Մոտ 8000 հյուրեր կլինեն Գյումրիում. քաղաքը` Համահայկական 8-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ

Աստղիկ Խաչատրյան 16.06.2023 - 17:41
16.06.2023 - 17:41 դիտում

Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկն առաջին անգամ կտրվի Գյումրուց: Սպորտային այս իրադարձության բացման արարողությանը սպորտի մայրաքաղաքը քաղաքային մարզադաշտում կընդունի նախնական տվյալներով մոտ 8000 հյուրերի: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին։ Այժմ նախապատրաստական տարբեր աշխատանքեր են ընթանում: Շիրակի մարզպետարանի Մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը նշում է` 7-րդ համահայկական խաղերի համեմատ ավելացվել է 2 մրցաձև։ Այդպիսով, ընդհանուր առմամբ այդ թիվը հասցնելով 19-ի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ