Մոսկվան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ. Պեսկով

Աստղիկ Խաչատրյան 17.03.2023 - 22:05
17.03.2023 - 22:05 դիտում

Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերի տրամադրումը:

«Հարցի առաջադրումը մենք համարում ենք վրդովեցուցիչ և անընդունելի: Ռուսաստանը, ինչպես և մի շարք պետություններ, չի ճանաչում այդ դատարանի իրավազորությունը և, համապատասխանաբար, նման կարգի ցանկացած որոշում ՌԴ-ի համար իրավական տեսանկյունից ոչինչ չի նշանակում»,- ասել է Կրեմլի խոսնակը:

ՌԴ Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան ևս արձագանքել է Միջազգային քրեական դատարանի կողմից իր ձերբակալության օրդերի տրամադրմանը:

«Հրաշալի է, որ միջազգային հանրությունը գնահատել է մեր երկրի երեխաներին օգնելուն ուղղված աշխատանքը, այն, որ մենք նրանց չենք թողնում պատերազմական գոտիներում, որ մենք նրանց դուրս ենք բերում, նրանց համար լավ պայմաններ ենք ստեղծում, նրանց շրջապատում ենք սիրով, հոգատար մարդկանցով։ Տարբեր երկրներ, նույնիսկ Ճապոնիան պատժամիջոցներ են սահմանել իմ նկատմամբ, հիմա էլ՝ ձերբակալման օրդեր։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի հետո։ Իսկ մենք կշարունակենք աշխատել»,- ասել է պաշտոնյան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ