Մոսկվան համոզել է Անկարային խաղաղապաներ չուղարկել Ղարաբաղ. Պուտին

Հրաչ Սահակյան 18.11.2020 - 01:49
18.11.2020 - 01:49 դիտում

Tert.am. Մոսկվային հաջողվել է համոզել Ադրբեջանին և Թուրքիային, որ պետք չէ պայմաններ և նախադրյալեր ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կործանման համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է խաղաղապահական առաքելությանը, ապա, այո՛, Ադրբեջանն ու Թուրքիան միշտ խոսել են խաղաղապահական գործընթացներին Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին: Կարծում եմ՝ ինձ, այնուամենայնիվ, հաջողվեց համոզել մեր թուրք և ադրբեջանցի գործընկերներին, որ պետք չէ պայմաններ կամ նախադրյալներ ստեղծել մեր պայմանավորվածությունների կործանման համար: Այնպիսի պայմաններ, որոնք պայմանավորվող կողմերից մեկին կդրդեին ծայրահեղ միջոցների և գործողությունների դիմել: Ինչո՞ւ սադրենք հայկական կողմին շփման գծում թուրք զինվորների առկայությամբ: Կարծում եմ, որ նախագահ Էրդողանը նույնպես դա շատ լավ հասկանում է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է Россия 24 հեռուսատաալիքի եթերում:

Պուտինը պարզաբանել է, որ նկատի ունի «անցած տարիների ծանր ժառանգությունը և այն, ինչ կապված է Առաջին աշխարհամարտի ժամանակների ողբերգական արյունալի իրադարձությունների և ցեղասպանության հետ»:

Պուտինը խոսել է նաև Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին: «Մենք Մերձավոր Արևելքում համագործակցության լավ փորձ ունենք, այդ թովւմ և Սիրիայում, որտեղ Իդլիբի գոտում միասին համատեղ հերթապահություն են իրականացնում: Այստեղ նմաօրինակ համագործակցության անհրաժեշտություն չկա: Սակայն պայմանավորվել ենք, որ կստեղծենք համատեղ կենտրոն, որը կօգտագործի անօդաչու թռչող սարքեր, այդ անօդաչուների օգնությամբ միասին կվերահսկենք իրավիճակը սահմանազատման գծի երկայնքով»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ