Մոսկվան Կիևին նախ առաջարկել է խուսափել արյունահեղությունից. Պուտին

16.03.2022 - 19:30 դիտում

Մոսկվան նախքան Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելը Կիևին առաջարկել է խուսափել արյունահեղությունից՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտների սոցիալ-տնտեսական աջակցության վերաբերյալ հանդիպումը։

«Առաջին անգամ եմ ասում այս մասին, որ գործողության հենց սկզբում անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար, Կիևի իշխանություններին տարբեր խողովակներով առաջարկվել է չմասնակցել ռազմական գործողություններին, այլ պարզապես զորքերը դուրս բերել Դոնբասից: Չուզեցին: Դե ինչ, դա իրենց որոշումն է»,-ասել է նախագահը և հավելել, որ օպերացիան հաջողությամբ է զարգանում՝ նախապես հաստատված պլաններին խստորեն համապատասխան։

«Կիևի հարձակումը Դոնբասի և Ղրիմի վրա միայն ժամանակի հարց էր, Ռուսաստանը կանխեց դա»,- ասել է Պուտինը և ընդգծել, որ Կիևի և ուկրաինական այլ քաղաքների մոտ ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ Ուկրաինան զավթելու հետ, Ռուսաստանը նման նպատակ չունի»։

Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է նաև, որ Ուկրաինայի կողմից միջուկային զենք ստեղծելու սպառնալիքն իրական էր։ «Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ»,- շեշտել է Պուտինը:

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ըստ նախագահի՝ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունն Արևմուտքի գիտակցված և երկարաժամկետ ռազմավարությունն է, ու դրանից տուժում են բոլորը:

«Ուզում եմ նշել, որ մեր դեմ պատժամիջոցների և սահմանափակումների նոր փաթեթը լինելու էր իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: Ուկրաինայում մեր ռազմական գործողությունը պարզապես պատրվակ էր Արևմուտքի հաջորդ պատժամիջոցների համար»,- ասել է ՌԴ նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ