Մոսկվան Անկարային կոչ է արել զսպվածություն դրսևորել Սիրիայում

Աննա Կոստանյան 22.11.2022 - 16:19
22.11.2022 - 16:19 դիտում

Սիրիայում ռազմական գործողությունների հետ կապված՝ Մոսկվան Անկարային կոչ է արել զսպվածություն դրսևորել և թույլ չտալ, որ լարվածությունը սրվի:

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ պետք է շարունակել աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և պետք է փորձ արվի խաղաղ լուծում գտնել «քրդական հարցին»։ Նա նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել Ռուսաստանի Դաշնությանը Սիրիայում և Իրաքում օդային գործողության մասին, և որ հարցը կքննարկվի Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման ժամանակ։

«Մենք հույս ունենք համոզել մեր թուրք գործընկերներին՝ ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքում ավելորդ ուժ կիրառելուց»,- ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «Ճանկ-սուր» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 184 զինյալ, հավելել՝ Անկարայի գործողությունները պատասխանն են օրեր առաջ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունին, որի հետևանքով 6 մարդ էր զոհվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ