Մոսկվայում կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Աստղիկ Խաչատրյան 25.07.2023 - 19:07
25.07.2023 - 19:07 դիտում

Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Ընդգծվել է Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրումը, պարենի և դեղորայքի պակասը, կոնկրետ քայլերի հրատապությունը»,- գրել է խոսնակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ