Մոսկվայում ընթանում է 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը

30.03.2024 - 13:10 դիտում

Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունենում 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը։

Հիշեցնենք՝ Կարեն Ենգիբարյանը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ բազմաթիվ մարդկանց է փրկել։

35-ամյա Կարենը աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է «Կրոկուսի» մոտակայքում։ Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել և վազել դեպի կենտրոնական մուտքը։ Մարդկանց դուրս էր հանում ծխից, տանում բժիշկների մոտ ու վերադառնում։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։

Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Արդյունքում տղամարդը չափազանց շատ շմոլ գազ է շնչել ու մրսել է. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:

Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։

Մարտի 30-ին հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա Ենգիբարյանի վերջին հրաժեշտը:

Կարեն Ենգիբարյանն ընդամենը 3 տարի առաջ էր ամուսնացել։

Տեսանյութը՝ այստեղ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ