Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 25.10.2022 - 14:01
25.10.2022 - 14:01 դիտում

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ Առաջին ալիքով «Մեծ խաղ» հեռուստաշոուի թողարկման կապակցությամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Դեսպանատունը վրդովմունք է հայտնել «հակաադրբեջանական բացահայտ հարձակումների» առնչությամբ, որոնք, ըստ ադրբեջանցի դիվանագետների, հոկտեմբերի 20-ին և 21-ին հեռուստաշոուում դրսևորվել են ռուս քաղաքագետների և հայազգի փորձագետների կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ