Մոլդովայում Ուկրաինայի դեսպանը մտահոգված է Ռուսաստանի հանդեպ Գագաուզիայի բնակիչների համակրանքով

20.06.2022 - 23:10 դիտում

Մոլդովայում Ուկրաինայի դեսպան Մարկո Շևչենկոն մտահոգություն է հայտնել, որ Գագաուզիայի ինքնավարության բնակիչները համակրում են Ռուսաստանին, գրում է РИА Новости-ն։

Գագաուզիան ինքնավար տարածքային միավոր է Մոլդովայի հարավում։ 2014 թվականի փետրվարին ինքնավարությունում հանրաքվե անցկացվեց երկրի արտաքին քաղաքականության վեկտորը որոշելու հարցով։ Մասնակիցների ավելի քան 98 տոկոսը կողմ է8 արտահայտվել Մոլդովայի ինտեգրմանը Եվրասիական տնտեսական միությանը։

Շևչենկոն նշել է, որ մինչև 2014 թվականն իր երկրում որևէ մտահոգություն չկար Գագաուզիայում ռուսամետ շահերի վերաբերյալ, սակայն այժմ Կիևի անվտանգության մարմինները հետևում են ինքնավարության իրադարձություններին՝ բացահայտելու Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները։

Շևչենկոն տարածաշրջանում ռուսամետ տեսակետներն անվանել է «սիրախաղ Ռուսաստանի հետ» և զգուշացրել, որ ինքնավարությունը կարող է ներքաշվել հակամարտության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ