Մշտադիտարկում է իրականացվել Վայոց ձորի մարզի հուշարձաններում

Աննա Կոստանյան 17.09.2025 - 17:53
17.09.2025 - 17:53 դիտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ:

Ինչպես հայտնել է նախարարությունը, մասնագետները ծանոթացել են Եղեգիս գյուղի 14-րդ դարի Սբ Ստեփանոս (Զորաց) եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են «Խորան» բարեգործական հիմնադրամի ջանքերով։ Տեղում քննարկվել է նաև տարածքի բարեկարգման անհրաժեշտությունը, որի նախագիծը նույնպես կկազմվի և առաջիկայում կներկայացվի ԿԳՄՍ նախարարություն։ Մշտադիտարկվել է նաև Եղեգիս գյուղի 13-րդ դարի Սբ Նշան (Սբ Կարապետ) եկեղեցին:

e5b3366ef816a2cab915b8cd382b4018.jpg (1.17 MB)

Հաջորդիվ աշխատանքային խումբը այցելել է Սմբատաբերդ ամրոց, որտեղ այս տարի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվել են պեղման-մաքրման աշխատանքներ։ Քննարկվել են պեղումների արդյունքները, նախատեսվող վերականգնման նախագծի առաջնահերթությունները։

531ef480f59129f30c41ade20d444cb7.jpg (356 KB)5b92c28af0a8b070e6c23f8b9bd1290c.jpg (566 KB)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնող ճարտարապետները մշակում են ամրոցի փլուզված հատվածների և պարիսպներին կից կառույցների վերականգնման նախագիծ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ